ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Թե ինչ է անում հեռախոսի էկրանին նստած մի կաթիլ փոշին

Թե ինչ է անում հեռախոսի էկրանին նստած մի կաթիլ փոշին
11.07.2024 | 15:13

Հեռախոսով քո համար շրջում ես Ֆեյսբուքում, մեկ էլ ճապոնական գունավոր շրիշակներ գովազդող մի սիրուն աղջիկ ես տեսնում։ Մի պահ կանգ ես առնում, որ մի քիչ ուշադիր նայես... շրիշակները։ Բայց հեռախոսի էկրանին ինչ-որ խոշոր փոշու կտոր ա նստել ու թարսի պես՝ ամենսհետաքրքիր տեղը՝ շրիշակների ամենափափուկ մասում։ Փշում ես, որ թռնի, չի թռնում։ Մատով զգույշ մաքրում ես։ Իսկ փափուկ մասը հենց դրան էլ սպասում էր։ Համարում ա, որ դու իրան սեղմել ես, ու բացում ա ճապոնական շրիշակների էջը՝ արդեն առանց սիրուն աղջկա։

Քեզ շրիշակ հազար տարի պետք չի, էն էլ՝ ճապոնական։ Ի՞նչ ես անում, ոչ շինարար ես, ոչ էլ տուն ես վերանորոգում։ Էջը փակում ես ու առաջ անցնում։

Իսկ քիչ անց սկսվում ա շրիշակային գրոհը։ Մոտակա մի ամսում դու մի հարյուր գիգաբայթ շրիշակի գովազդ ես ստանում՝ էլ ճապոնական, էլ չինական, էլ արաբական, էլ գունավոր, էլ թափանցիկ, էլ լույս տվող, էլ երգող... Մի բան ես ուզում կարդաս, մեջտեղը շրիշակներ են խցկվում, վիդեո ես նայում, ընդհատվում ա, ու շրիշակներն աչքդ են խոթում։

Վերջը՝ հալածված, շրիշակատանջ, ինքդ՝ քո ազատ կամքով, մի հատ բետոնե պանելների գովազդ ես բացում ու նայում։ Քեզ բետոնե պանելներ էլ պետք չեն, բայց գոնե թեման փոխվի։

Ա՛յ թե ինչ ա անում հեռախոսի էկրանին նստած մի կաթիլ փոշին...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 10286

Մեկնաբանություններ